Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ջերմոցային գազերը ոչնչացնում են օզոնի շերտը

«1886 թ.-ից հետո ջերմոցային գազերը` ածխաթթու գազ, քլորֆտորուգլերոդը, մեթանի և ազոտի օքսիդներ, աճել են 36 տոկոսով: Այս 4 գազերի ավելացումը նպաստում է ջերմոցային էֆեկտի զարգացմանը: Քլորֆտորուգլերոդ գազը բերում է օզոնային շերտի քայքայման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայպետհիդրոմետի տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը:

 

Ըստ նրա, կլիմայական փոփոխությունները պայմանավորված են բնական գործոններով և մարդու միջամտությամբ, իսկ վերջին տասնամյակներին մարդու միջամտությունը շրջակա միջավայրի վրա ավելի, քան ակնառու է:

 

Հ. Մելքոնյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան ընդունվել է1995 թ.-ին, ըստ որի, միջազգային հանրությունը պետք է լուծի կլիմայական փոփոխությունների խնդիրը:

 

«Իսկ ըստ Կիոտոյի արձանագրության, ջերմոցային գազերը պետք է նվազեցնել և հասցնել 1990 թ-ի մակարդակի 90 տոկոսի համապատասխան արժեքի: Եթե շարունակվի ջերմոցային գազերի արտանետումները, հնարավոր է, որոշ ժամանակից հետո անշրջելի լինի պրոցեսը»,- ասաց բանախոսը:

 

Աշխարհում կա 1 000 օդերևութաբանական կայան, որոնք գրանցում են կլիմայի փոփոխություները:

 

«Կլիմայի փոփոխության հետևանքով տարբեր ոլորտներ խոցվում են: Դա, հիմնականում, վերաբերում է ջրային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, էներգետիկային»,- նշեց Հ. Մելքոնյանը և հավելեց, որ տարիների ընթացքում Հայաստանում ևս դիտվել է ջերմաստիճանի ավելացում:

 

«Միջինացված տվյալներով` մեր հանրապետությունում 0,6 ցելսիուսով է բարձրացել ջերմաստիճանը, իսկ Երևանում 0, 85 աստիճանով»,- ասաց Հ. Մելքոնյանը և տեղեկացրեց, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը Ժնևում Համաշխարհային կլիմայական երրրորդ կոնֆերանս է հրավիրված, որին ներկա է լինելու նաև Հայպետհիդրոմետը: Կոնֆերանսին հրավիրված են բազմաթիվ գիտնականներ, ֆերմերներ, քաղաքական գործիչներ, որոնց քննարկման հիմնական թեման լինելու է կլիմայի փոփոխությունները:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ